ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆորումին տեղի ունեցած հայտնի միջադեպից ու ադրբեջանական չստացված սադրանքից հետո, Ադրբեջանը նախ Շարմազանովին մեղադրեց ռևանշիստական ուժ ներկայացնելու համար, իսկ հիմա անցել են ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումներին: Մեջբերելով 2022 թվականին, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային պայմանագիրը, Ադրբեջանը մեղադրում է Մոսկվային դրա դրույթները չկատարելու մեջ: