Շարմազանովը, նախևառաջ, Մոսկվայում ներկայացրել է հայկական շահը և համապատասխան գործիքակազմով սաստել է ադրբեջանական մանիպուլյացիան

article-image

Երեկ օրվա երկրորդ կեսի լրահոսի հիմնական «մոդերատորը» Էդուարդ Շարմազանովն էր, ով Մոսկվայում, մասնակցելով Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի միջոցառմանը, տեղում մի քանի րոպեի ընթացքում կարողացավ կանխել ադրբեջանական պլանավորված սադրանքը։ Շարմազանովը հընթացս ցույց տվեց, թե ինչպես պետք է քաղաքական գործիչն իրեն պահի ցանկացած անակնկալ և սադրիչ իրավիճակում՝ իր «զինապահեստում» ունենալով համապատասխան տեղեկատվական բազա, պատրաստվածություն և սադրիչներին իրենց տեղը ցույց տալու կարողություն։ Նշեմ, որ ադրբեջանցիները իրենց ելույթում որոշ «դիվանագիտական փաթեթավորմամբ» նշել էին, թե՝ «այն, ինչ տեղի է ունեցել 2020-ին և 2023-ին, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում էր, և Ադրբեջանը կարողացավ վերականգնել արդարությունը»։ Առանց պաթոսի հարկ է արձանագրել, որ Շարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք՝ կիրթ և հանգամանալից կերպով, ընդամենը 2-3 րոպեի ընթացքում Մոսկվայում բոլորի ներկայությամբ ասելով, թե իրականում ինչ է տեղի ունեցել 2020-ին և 2023-ին Արցախում։ Նա ընդգծեց, որ տեղի ունեցածը նեոնացիզմի դասական դրսևորում էր, և դրա դեմ պետք է ձեռնարկվեն կոնկրետ քայլեր և տրվի համապատասխան գնահատական։ Ի դեպ, շատ կարևոր է, որ այս մասին խոսվել է հենց Մոսկվայում և հենց ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում, քանի որ Արցախում տեղի ունեցածը իսկապես ֆաշիզմի դրսևորում էր, որի մասին մինչ օրս պատշաճ կերպով չէր բարձրաձայնվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն