«Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի միջոցառման շրջանակներում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը համակարգված, պլանավորած բնույթ ուներ, որում ակնհայտորեն ներգրաված էին ադրբեջանական մի քանի կառույցների ներկայացուցիչներ: Ավելին, ի սկզբանե մտավախություն ունենալով, որ նախաձեռնողականությունը լինելու է հայկական կողմում, ադրբեջանցիներն իրենց պատվիրակությունը վերջին պահի համալրեցին դեսպանատան խորհրդականով, հեռախոսով նկարող «կամավորականով» և ողջ գործողությունները լուռ համակարգով ուժայինով: Սակայն այն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները` տեղից անհույս ճիչ արձակելն էր, սակայն դա էլ ոչ մի նպատակի չծառայեց: