«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թշնամին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի մի քանի գյուղերի, ի մասնավորի՝ Խոզնավարի, Խնածախի, Արավուսի ուղղությամբ: Որոշ օրերի պարագայում ՀՀ ՊՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել, իսկ մյուս օրերի վերաբերյալ բնակիչներն են տեղեկացնում, որ հատկապես երեկոյան ժամերին թշնամին անկանոն կրակահերթեր է արձակում: Ավելին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը: