«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։ Այս մասին գլխավոր դատախազը ուրբաթ օրը ակնարկեց նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ հայտարարելով, որ պետք չէ շտապելով ընդունել օրենք, որը հնարավոր չի լինի գործնականում կիրառել, իսկ իրավական դաշտում հարուցել վիճահարույց խնդիրներ։