Պիկնիկների սեզոնը բացվել է, տզի խայթոցի հավանականությունը՝ մեծացել։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից զգուշացնում են, որ տզի խայթոցից հնարավոր է վարակվել մի շարք ինֆեկցիոն հիվանդություններով: մենահաճախը Լայմի հիվանդություն է՝ բորելիոզը Տուլարեմիա Ռիկետցիաներով հարուցված հիվանդություններ: Ի՞նչ անել, եթե նկատել էք տիզ Ձեր կամ Ձեր երեխայի մարմնին. Հնարավորինս վաղ անհրաժեշտ է տզին հեռացնել, ընդ որում, տզի հեռացման համար կարիք չկա դիմելու վիրաբույժի կամ այլ բժշկի։ Ինքուրույն կարող եք հեռացնել, սովորական աքցանով։ Եթե կասկածում եք, համացանցում բազմաթիվ վիդեոներ կան, թե ինչպես հեռացնել տիզը։