Այս պայմաններում իմփիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ. Հովասափյան

article-image

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ներկայումս ստեղծված քաղաքական փակուղային իրավիճակը, որի հետևանքով տարածքային կորուստներ են արձանագրվել, սահմանային անվտանգությունը վտանգված է, բանակի մարտունակությունը թուլացել է, իսկ պետական ինստիտուտների հեղինակությունը նվազել, լրջորեն առաջացնում է քաղաքական պատասխանատվության հարց։ Նիկոլի իշխանության պայմաններում ընդունված որոշումները և իրականացված քայլերը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն հակասում են պետականության պահպանման և ազգային անվտանգության հիմնական սկզբունքներին։ Այս պայմաններում իմփիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմ՝ պետական շահերի պաշտպանությունը ապահովելու նպատակով։ Դա բացառապես իրավական գործընթաց է, որը հիմնվում է Սահմանադրության դրույթների վրա և ենթադրում է իշխանության կողմից լուրջ խախտումների արձանագրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն