Ուղիղ երեք տարի առաջ Մեր Սրտի Վարչապետի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։ Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը. - Նա հղի էր - Փողոցն անցավ կանաչ լույսի տակ - Կորտեժը կարմիրի տակ անցավ - Ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ - Կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր - Վթարից հետո կինը դեռ ողջ էր - Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում - Կորտեժում 10-ից ավելի մեքենա կար - Կորտեժում բժիշկներով մեքենա կար - Ոչ մի մեքենա կորտեժից չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար