ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել: «Քաղաքացու օր» կոչվող սգո-տոնի իր «ուղերձում» նա գրել է, որ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը»: Պարզել է, որ նախորդ նախագահների ժամանակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները տեր ունեին, իսկ հիմա բացարձակ անտերության են մատնվել: Նիկոլի իշխանազավթումից հետո հենց այդպես էլ եղել է և՛ Արցախի հետ, և՛ Հայաստանի հետ, և՛ դրսում ապրող մեր քաղաքացիների հետ: