«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը: Հիշեցնենք՝ Սուրեն Նազինյանը ապրիլի 21-ին հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր և ՀՀ առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։ «Ժողովուրդ» օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի և նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների: Պարզվում է՝ ներքին տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի: