Վերջին տարիներին ապրիլի 24-ին Եռաբլուր այցելելը մի այլ խորքային սարսափազդու նշանակություն ունի

article-image

Արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության վարչության նախկին պետ, իրավագիտության թեկնածու, փաստաբան Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին տարիներին ապրիլի 24-ին Եռաբլուր այցելելը մի այլ խորքային սարսափազդու նշանակություն ունի։ Այն օրվանից, երբ թրքամեծար վհուկների բանդան մեր արցախյան փառապանծ հաղթանակը վերածեց պարտության, Եռաբլուրում հանգչող հերոսներն էլ դարձան 110 տարի ձգվող Հայոց անվերջանալի Ցեղասպանության զոհ։ Հինգ հազար զինվորի դավաճանական կոտորածը, Արցախի էթնիկ զտումը և այսօր էլ Հայաստանում Հայի ազգային գիտակցության վերացումը, Հայի ինքնության ոչնչացումը, մի գործընթաց, որը դարձել է այս իշխանությունների քաղաքական ծրագրի էսենցիան, ոչ այլ ինչ է քան Ցեղասպանություն։ Այսօրվա իշխանությունները վաղ թե ուշ կանգնելու են դատասնի առջև՝ որպես Հայոց Ցեղասպանության ոճրագործության հանցակիցներ։ Դա է պատճառը, որ այսօր «նիկոլները» ջղաձգվում են։ Նրանց գերնպատակն է. ամեն գնով վերացնել աշխարհի երեսից պահանջատեր հային, որպեսզի չմնա իրենց մեղադրանք առաջադրողը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն