«Հրապարակ»․ Ապրիլի 24-ից առաջ հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել

article-image

Երեկ լուր էինք գրել ավանդական դարձած ջահերով երթի մասին, վերջում հպանցիկ նշել էինք. «Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի, եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել պետության ղեկավարին՝ այցելելու զոհերի հուշահամալիր»: Այս տողերից ՔՊ-ում ոմանք վատացել էին, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար, հայտնի մականունով Արայիկ Հարությունյանն այն որակել էր հեքիաթ եւ գրել. «Ապրիլի 23-ի հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հեղափոխական առաջնորդների հետ՝ հրաժարական տալ աշնանը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո, ապա առաջարկել էր հրաժարական ներկայացնել ապրիլի վերջ: Բնականաբար, մերժում էր ստացել եւ ստիպված հրաժարականի դիմում գրել»։ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ եղե՞լ է արդյոք նման բանակցություն, պայմանավորվածության փորձ, եւ ինչո՞ւ հենց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց` ցեղասպանության հիշատակի օրվա նախորդ օրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն