Ցեղասպանությունը, որքան էլ մեր ինքնության մի մաս դարձած, մեզ չի ճկել ու չի ոչնչացրել. «Հայոց տան» ուղերձը

article-image

Հայոց տան ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհի հիշատակի օրվա կապակցությամբ «Սիրելի՛ հայրենակից, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք գլխահակ, գուցե փոքր-ինչ հուսալքված։ Մարդկության դեմ Թուրքիայի գործած ոճիրն անմոռանալի է՝ մանավանդ, որ դրա նորագույն դրսևորումները տեսնում ենք նաև այսօր՝ քաղաքակիրթ աշխարհի խուլ հոգոցների, բայց որ ավելի վատ է՝ անտարբերության ուղեկցությամբ։ Որքան էլ դա ցավալի չհնչի, հայերին ոչնչացնելու այդ հակամարդկային մոլուցքի հետևանքները միաձուլվել են, որոշակիորեն նաև ճնշել մեր ազգային ինքնության տարբեր դրսևորումներ՝ քաջությունը, հայրենանվիրությունը, արարչական և ստեղծարար լինելը։ Ու ի հեճուկս մեզ մահ ցանկացողների՝ մենք ծլարձակել ենք աշխարհի տարբեր ծագերում՝ մարդկությանը բարիք պարգևելով ամենատարբեր ոլորտներում։ Ցեղասպանությունը, որքան էլ մեր ինքնության մի մաս դարձած, մեզ չի ճկել ու չի ոչնչացրել։ Ավելին, 110 տարի անց, երբ մենք ազգովի անցնում ենք նոր «Դերզորով», իրավունք չունենք հանձնվելու։ Մենք պարտավոր ենք, ազգային ինքնության կարևորագույն հենասյունը ուղենիշ հռչակած, վեր հառնել ու վերածնվել՝ նոր մարտահրավերներին, պարտադրվող պարտվողականությանը, մեզ մշտապես սպանել ցանկացողի հետ կեղծ խաղաղության քարոզին հակառակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն