Նիկոլն Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշի այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։ Թե բա «սադրանք է հարևան երկրի դրոշ այրելը»։ Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ,բայց ապրիլի 24-ին կարեւորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Հայաստանի 240 քառ.կմ գրավումը, խաղաղ բնակավայրերի վրա գիշերային կրակոցները, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը,այլ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։