ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ կից գրելով. «Առաջարկում եմ նայեք այս ռեպորտաժը և հիշեք, թե ինչ կայացած ու ամուր պետականություն եք ունեցել ընդամենը 10 տարի առաջ: Նայեք ու վերհիշեք, թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպես էր մոբիլիզացրել ամբողջ աշխարհը՝ Հայոց Ցեղասպանությունը կրկին դատապարտելու և ճանաչելու պահանջով: Նայեք ու վերհիշեք, թե ինչպիսի պետության քաղաքացի էիք դուք ու ընդամենը յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր դիրքերն աշխարհում: Հիշեք, թե այս յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր հայրենիքի ամենաուժեղ հատվածը, ձեր լավագույն սերնդի մի մասին, ձեր պատմական հիշողությունների և ինքնության հետ կապը, ձեր անվտանգությունն ու ապագանն: