Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս. Մամիջանյան

article-image

Վահագն Ալեքսանյանն Ազգային Ժողովի ամբիոնից քիչ առաջ հերթական սուտը խոսեց ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ այն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի բովանդակության մասին։ Տեղադրում եմ դեռեւս 2010 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հերքումը. (հղումը՝ մեկնաբանություններում) «Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին եւ չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի եւ նախագահ Սարգսյանի միջեւ խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն