Ի՞նչ է իրականում կատարվում Երևան-Բրյուսել գեոպոլիտիկ անկողնում. Աշոտյան

article-image

Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ ՔՊ-ականների և փաշինյանական քարոզիչների կողմից տարածվող այդ ամբողջ տեղեկատվական աղմուկի մեջ ամենակարևորն այն էր, որ Բրյուսելից դրա կապակցությամբ հստակ ընդգծել էին`այդ նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։ Բացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում: Այն, ինչ որ հիմա իշխանությունը նախապատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ, խոսքը Գործընկերության օրակարգի՝ Partnership Agenda փաստաթղթի մասին է, չի կարող փոխարինել Հայաստանի և ԵՄ միջև 2017թ. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ CEPA-ին, որովհետև CEPA-ն օրենքի ուժ ունի, այսինքն՝ ռատիֆիկացվել է եվրոպական երկրների ազգային պառլամենտների կողմից, Եվրապառլամենտն է ընդունել, ստորագրվել է իրենց կառավարության՝ Եվրոպական խորհրդի կողմից, իսկ արարատմիրզոյանների և մյուսների կողմից ներկայացվող «Գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը գործադիրների միջև ստորագրվող փաստաթուղթ է: Ընդամենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն