«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում ամեն լուսաբաց սկսվում է սպանությամբ, դանակահարությամբ, խուլիգանությամբ, ավազակային հարձակման դեպքերով եւ հանցանքի վերաբերյալ այլ լուրերով։ Գլխավոր դատախազն օրերս Ազգային ժողովում պետք է ներկայացնի հանցագործության մասին վիճակագրական թվեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ հանցագործությունները ներկայացված են ըստ դեպքերի ծանրության։ Այսպիսով՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.232 դեպք, որը 2023 թվականի համեմատ նվազել է 434 հազար դեպքով կամ 1.1%-ով։ 2023 թվականին գրանցվել է 40.666 դեպք, 2024 թվականի դեպքերից 18.397-ը գրանցվել է (2023 թվականին՝ 20.231 դեպք) Երեւան քաղաքում: