«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 22-23-ը տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված են 200-ից ավելի հյուրեր՝ պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ: Հրավիրվածների թվում է նաեւ վարչապետի կինը` «Կրթվելը նորաձեւ է» արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է՝ դեսանտ է իջել ԳԱԱ-ում, տարածքն են ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո են դնում: Թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, մեզ առայժմ չասացին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հաստատեց Աննա Հակոբյանին հրավերը, ինչպես նաեւ, որ թիկնազորը եկել-պտտվել է, բայց ասաց, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել․ «Դեռ պարզ չի, ինձ իմ տեղակալն ասել է, որ ախրանայից եկել-նայել են, բայց բան չեն ասել․․․ ՀՀ նախագահը գալու է, ԱԺ փոխնախագահ Արշակյանը՝ նույնպես, բայց իր մասով բան չեն ասել (նկատի ունի Աննա Հակոբյանին)․․․ նախկինում էլ ենք հրավիրել` չի եկել, բայց այս անգամ ասացին, որ ախրանան եկել է, մնացածը` չգիտեմ»: