«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիները 2025– ին և 2026–ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1–ը, հետագա տարիներին՝ մինչև հուլիսի 1–ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2– ից սկսած: Ճիշտ է, իշխանությունը նշում է, թե ներկա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտ չունեն, իրականում, մեր տեղեկություններով, մարդիկ մեծամասամբ բոյկոտում են քաղաքացիների գրպանը մտնելու՝ փաշինյանական իշխանության հերթական փորձանք-նախաձեռնությունը: Նշենք, որ նախնական տեղեկություններով, մոտ չորս ամսում հայտարարագիր է ներկայացրել մոտ 4 տոկոսը