Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական բուժհաստատությունների ղեկավարներն են ազատվել աշխատանքից՝ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ու Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը, որի աշխատանքային պայմանագիրը լրանում է մայիսի 4-ին: Նազինյանի դեպքում դեռ փոխարինող չեն գտել, եւ, մեր տեղեկություններով, ամենայն հավանականությամբ՝ նրա տեղակալը կնշանակվի ԺՊ: Իսկ ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնում նախարար Անահիտ Ավանեսյանը, բժշկական համքարության գնահատմամբ, աբսուրդ նշանակում է արել` վարակաբան Արմեն Օհանյանին է դրել, որն ընդամենը 3 տարի առաջ ակտիվ քննադատում էր նախարարության իրականացրած քաղաքականությունը, առողջապահության պարտադիր ապահովագրման ծրագիրը, բացի այդ՝ կտրականապես մերժում էր քովիդի դեմ պատվաստումը, եթերից եթեր էր գնում՝ բարձրաձայնելով իր տեսակետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն