Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում ակտիվ քննարկումներ են ընթանում ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հնարավորության շուրջ: Արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ՝ հաշվի առնելով Գյումրու և Փարաքարի ընտրությունների արդյունքները, ինչպես նաև տարբեր սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հազիվ հասնում է 9-10 տոկոսի: Սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ հենց այստեղ էլ «թաքնված է շան գլուխը»: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա հայտնվել է «մուրճի ու զնդանի» միջև: Ներսում վարկանիշը հասել է պատմական մինիմումի, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց պահանջներն ավելի ու ավելի են շատացնում, իսկ ճնշումներն՝ ուժեղացնում: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի համար արտահերթը կարող է դառնալ «փրկօղակ» այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն «վերահսկիչ» փաթեթի, այլ ընդհակառակը՝ հասնեն մոտավորապես Գյումրու պատկերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն