Ես՝ Չինգիզ խանս, մեծ նվաճողս ու Մոնղոլական կայսրության հիմնադիրս, քեզ եմ դիմում խոր վրդովմունքով եւ զայրույթով, քանզի տեղեկացա, որ վերջերս ղեկավարին անվայելուչ ծամածռություններով հանդգնել ես հիշատակել իմ անունը ձեր ժողովրդի Ազգային կուռուլտայում։ Ասեմ, որ դու արդեն կենդանության օրոք ես մտել պատմության մեջ, որովհետեւ սեփական ազգը կործանող քեզ պես առաջնորդները աննախադեպ են ( տափաստանի ագռավներն ինձ ասացին, որ այս բառը դու շատ ես սիրում, վայելիր)։