Հայաստանում լրագրողների դեմ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո մեկնարկած արշավը ոչ միայն շարունակվում է, այլև նոր դրսևորումներ է ստանում: Գործող իշխանությունն ակնհայտորեն անցել է լրագրողներին բացահայտ ահաբեկելու գործելակերպին: Վերջին շրջանում լրագրողների դեմ իշխանական պատգամավորների հարձակումները, այդ թվում՝ սոցիալական ցանցերում և իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների անվան տակ հանդես եկող կայքերում թիրախավորման դեպքերը այլ կերպ հնարավոր չէ բացատրել: