Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում: Բանը հասել է նրան, որ դատարանում 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն են նայել, «վերլուծել»` փորձելով այն կապել իրականացվող այս կամ այն «հանցանքին»: