Դառնանք ազգ, որ բանակ է, Դառնանք ազգ, որ ամրոց է, Դառնանք ազգ, որ տաճար է, Որը չի՛ վախենում, չի՛ կքում, չի՛ փախչում, չի՛ ստում, չի՛ կեղծում ոչնչի դիմաց, ինչքան էլ դրանք դժվար լինեն որպես հարվածներ, որովհետև Քրիստոս հարյավ ի մեռելոց․․․ Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։ Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։