Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայասաթ 1»-ը դարձել է ձախողում Հայաստանի տիեզերագնացության հիմքի համար։ Հիշենք «Հայասաթ 1»-ի մասին. «Հայասաթ-1»-ը Հայաստանի առաջին՝ մասնավոր նախաձեռնությամբ ստեղծված արբանյակն է, որը տիեզերք է արձակվել 2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Այն նախագծվել և կառուցվել է Հայաստանում՝ «Բազումք» Տիեզերական Հետազոտությունների Լաբորատորիա և Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոն (CSIE) հիմնադրամների համագործակցությամբ։ «Հայասաթ 1»-ի թռիչքի արժեքի մասին հստակ հրապարակումներ չկան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նման թռիչքի արժեքը սովորաբար հատում է 50 հազար ԱՄՆ դոլարի արժեքը։ Թռիչքից ավելի ուշ որոշ տարակարծություններ առաջ քաշվեցին, որ այդ արբանյակը որևէ օգտակար բան չի կարող տալ Հայաստանին, նույնիսկ մեզ այդքան անհրաժեշտ արբանյակից արված պատկերները չենք ստանա։ Բայց ՔՊ-ն դա մատուցում էր իբրև դարի հաղթանակ, Ադրբեջանի դեմ լուրջ գործիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն