Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին «պարախառն» անկանոն շարժումները, ջղաձգումները, շատերի համոզմամբ, նույնիսկ իր տեսակի համար էին որոշակիորեն արտառոց: Ավելին, մեր դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ նրա այդ պահվածքը արտերկրում, ի մասնավորի՝ Ռուսաստանի նախագահի նստավայրում և ԱԳՆ-ում յուրահատուկ «մեմ» է դարձել: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի այս աստիճանի ջղաձգման պատճառները մի քանիսն են, ընդ որում՝ խորքային: Բացի նրանից, որ նա հիանալի հասկանում է, որ ինքը ավարտված, սպառված ֆիգուր է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, ինչի մասին իրեն հստակ ակնարկվել է, Փաշինյանը շատ լուրջ ցնցումների մեջ է հատկապես Գյումրու ընտրությունների արդյունքների և ավագանու առաջին նիստում առանց որևէ խնդրի քաղաքապետ ընտրելու պատճառով: Բոլորի համար փաստացի ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե չասենք՝ միակ քարոզչական զենքը՝ «նախկիններ», «թալանչիներ», «Ռուսաստան» և այլն, այլևս չեն աշխատում, իսկ ժողովրդի մեծամասնությունը պարզապես զզված է ՔՊ-ի իշխանությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն