Փաստացի, Նիկոլ Փաշինյանի և ՔՊ իշխանության «կրկնակապիտուլյացիայի» ճանապարհային քարտեզին այսօր առաջարկվում է հստակ և կառուցվածքային այլընտրանք՝ իրական հայկական ապագայի մոդել, որը ներկայացնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր արժեքային համակարգով, պետականակենտրոն մոտեցմամբ և ազգային անվտանգության շուրջ ձևավորվող գործողություններով։ Սա առաջին անգամ է, երբ որևէ քաղաքական ուժ հանրությունից չի պահանջում կույր և անվերապահ վստահություն, այլ՝ առաջարկում է համախմբվել համերաշխության մթնոլորտում՝ հանուն պետության վերականգնման, անվտանգության և արժանապատիվ ապագայի կերտման։