Հայաստանի Հանրապետության բարեխեղված Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Յանիչարը նորաձև է» օպերացիան, որի նպատակն էր պարզել, թե նախկիններից ո՞վ է ամենամեղավորը Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար։ Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Նիկոլի թվից 5 500 տարի առաջ քաղաքացի Նոյ Լամեհովիչ Ադամյանը, ապօրինի ճանապարհով օդերևութաբանական զարգացումների մասին ներքին տեղեկություններ ստանալով «Աստված» կոչվող անհայտ աղբյուրից, առանց Սևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից սահմանված կարգով ձևակերպված շինարարական թույլտվության իրականացրել է «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցի կառուցումը։