«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ նախկին պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որի պաշտոնը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը բարձրացրել է՝ նշանակելով Թալինի կոմունալ բաժնի պետ, պարզվում է, իշխանական միջոցառումների ակտիվ մասնակից է եւ Աննա Հակոբյանի կրթարշավի ֆանատ։ Նրան նկատել են տիկնոջ շարժման տարբեր միջոցառումներին, օրեր առաջ էլ «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության` Մատենադարանում անցկացված «Հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացին էր մասնակցում։ Դրանից առաջ նա Գյումրիում էր՝ ՔՊ-ի շտաբի մոտ: Այն ժամանակ, երբ իր կուսակից Վիլեն Գաբրիելյանը հարբած հարցազրույցներ էր տալիս լրատվամիջոցներին, նա մոտակայքում էր։