Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքը քննելու համար ԱԺ-ում շրջանառության մեջ դրված ընդդիմության նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ խմբակցության ներսում Անդրանիկ Քոչարյանը հասցրել է այս օրերի ընթացքում համախոհներ ձեռք բերել եւ համոզել թիմակիցներին, որ իր դեմ դուրս չգան եւ Էթիկայի հանձնաժողով չձեւավորեն: Թեեւ նա նախօրեին խնդրել էր հետաձգել իրեն վերաբերող հարցի քննարկումը ՔՊ խմբակցության ձեւաչափով` պատճառաբանելով, թե Փաշինյանի հետ կխոսի, նոր գործընթացը թող սկսեն, բայց իրականում նա վարչապետի հետ զրույց չի ունեցել, պարզապես իրեն ժամանակ է պետք եղել, որ երիտասարդ պատգամավորներին համոզի` «չզոհաբերեն» իրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն