Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին: Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթի տեքստն մբողջությամբ՝ ստորև «Ինչո՞ւ ես ընտրեցի Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Այս հարցին ունեմ իմ հիմնավոր պատասխանը: Իսկ դուք՝ այստեղ նստած յուրաքանչյուրդ, ձեզ համար ունե՞ք արդյոք այդ հարցի պատասխանը: Ես ուզում եմ այս պարզ, բայց իրականում չափազանց խորքային հարցուպատասխանով սկսենք մեր հոբելյանական նիստը՝ նվիրված ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին: