Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի հոբելյանական նիստ՝ նվիրված կուսակցության հիմնադրման 35-ամյակին: Նիստի ընթացքում ծրագրային ելույթով հանդես եկավ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Ելույթներով հանդես եկան ՀՀԿ խորհրդի մի շարք անդամներ: Եվս մեկ անգամ արժևորվեցին կուսակցության գործունեության գաղափարա-քաղաքական հիմքերն ու անցած ճանապարհը: Անդրադարձ եղավ պետության համար տարբեր ժամանակահատվածներում Հանրապետական կուսակցության ունեցած կարևորագույն ձեռքբերումներին և առաջընթացին, ինչպես նաև բացթողումներին ու թույլ տրված սխալներին: