«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին, իսկ Փարաքարի ու Գյումրու ավագանու ընտրությունների ֆիասկոյից հետո՝ առավել ևս, մի շարք «բարձրաստիճան» քպականներ, իրար հերթ չտալով, խոսում են ՔՊ «բարձր վարկանիշի», հաջորդ ընտրություններում «անվերապահ հաղթելու», «ժողովրդի վստահությունը վայելելու» մասին: Զուգահեռ՝ փորձում են տպավորություն ստեղծել, թե այս կամ այն համայնքում պարտությունը նորմալ է՝ դա փորձելով «փաթեթավորել» ժողովրդավարության անվան տակ: Մեր տեղեկություններով, այս ամենը ոչ թե ուղղված է լայն հանրությանը, այլ իրենց շարքերին: Բանն այն է, որ ՔՊ-ում շատերը պարզապես «տեղները չեն գտնում», քանզի բոլորն էլ շատ լավ հասկանում են՝ իրենց վարկանիշի միակ աղբյուրը՝ Նիկոլ Փաշինյանը, վաղուց այլևս ոչ միայն կորցրել է եղած վստահությունն ու վարկանիշը, այլև ներկայում ունի ամենաբարձր հակավարկանիշը, ինչպիսին երբեևէ չի ունեցել Հայաստանի ոչ մի ղեկավար: Այսինքն, ակնհայտ է, որ ՔՊ-ն ոչ մի պարագայում ոչ մի շանս չունի վերարտադրվելու արդար ու ազնիվ ընտրությունների պարագայում: