Ավելի քան 50 պետություններ և միջազգային 10 կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը։ Ես այն «այսպես կոչված» եմ անվանում, որովհետև հայկական կողմի գլխավոր բանակցողի ենթադրյալ «համարձակ զիջումները» բարի կամքի դրսևորումից անդին են և նման են դավաճանության։ Բայց մենք՝ հայ ժողովուրդը, իր հետ մեր խնդիրն ինքներս կլուծենք։ Ես ուզում եմ խոսել միջազգային հանրության մասին։