Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օրից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է՝ մի իրադարձություն, որի գոյության շուրջ այսօր լուրջ պայքար է ընթանում հայաստանյան հանրային դիսկուրսում։ Այս մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն երկրի գլխավոր նիհիլիստն է, ով ամեն բան անում է՝ ցեղասպանության վերաբերյալ յուրաքանչյուր դրվագ և դետալ ջնջելու համար հանրային հիշողությունից։ Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, թուրքական տերերի առաջ հանձնառություն է վերցրել ամբողջությամբ փակելու Ցեղասպանության «քեյսը» և վստահեցրել է, որ իր հռչակած «իրական Հայաստանում» կանի ամեն ինչ այդ նպատակի իրագործման համար։ Ավելին՝ «իրական Հայաստանի» ֆեյք օրակարգն ըստ էության ցեղասպանության հերքման, մոռացման և կասկածի տակ դնելու նախախաղային մտավարժանք է։ Այդ օրակարգով Նիկոլը հայտարարում է, որ Արևմտյան Հայաստանը Թալինն ու Արամավիրի մարզն են։