«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ Գյումրիում ընդդիմադիր չորս քաղաքական ուժերն ատամներով պահում են իրենց ավագանու անդամներին, որպեսզի ապրիլի16-ին՝ ավագանու անդրանիկ նիստին հանկարծ տհաճ անակնկալներ չլինեն, եւ դավաճաններ ի հայտ չգան, ու ընտրեն ոչ թե Վարդան Ղուկայանին, այլ ՔՊ-ի Սարիկ Մինասյանին քաղաքապետ, պարզվում է՝ ՔՊ-ում բոլորովին այլ պլան են մշակել: Ըստ «Իրավունք»-ի մերձիշխանական աղբյուրի` ՔՊ-ի մշակած սխեման հետեւյալն է՝ կենտրոնանալ ոչ թե ավագանու կազմ անցած թեկնածուների վրա, այլ՝ ընտրացուցակում նրանց հաջորդողների: