Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր դատին եմ ներկայացնում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նոր լոգոն, որն առաջին հայացքից թվում է ընդամենը ինստիտուցիոնալ, չեզոք վիզուալ տարր։ Իրականում, սակայն, այն պարունակում է դասական քաղաքական խորքային ենթատեքստ։ Լոգոն, որը նախապես ակնկալվում էր ներկայացնել գիտականությունն ու միջազգային գիտաճյուղերի նրբերանգները, այսօր ակնհայտորեն հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիզայնային կրկնօրինակը՝ գունային լուծումներով, տիպոգրաֆիկ մատուցմամբ և նույնիսկ սիմվոլիկ շեշտադրումներով։ Այն, ինչ կարող է միամիտ դիտողի աչքին թվալ որպես դիզայնի արդիականացում, իրականում հանդիսանում է շատ ավելի խորքային գործընթացի՝ բուհերի կուսակցականացման արտահայտություն։ ՔՊ-ի գրաֆիկա–քաղաքական ձեռագիրը՝ վառ գույներ, մինիմալիստիկ պատկերներ ու պարզ ուղերձներ, այս դեպքում ամբողջությամբ արտացոլված է ֆակուլտետի լոգոյի մեջ՝ խորքում ձևավորելով համակողմանի ասոցիացիա իշխող ուժի հետ։