Կառավարությունն ու իշխանության քարոզչությունը մի թեզ են դրել շրջանառության մեջ, թե իբր արցախցիներին առաջարկվել է արդյունավետ բնակարանային ծրագիր, իսկ այդ մարդիկ նախընտրում են պետության գումարներով վարձով բնակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ըստ պաշտոնական թվերի, շուրջ 900 մարդ բնակարանային սերտիֆիկատ է ստացել, սակայն տուն գնելու հնարավորություն մոտ 100-ն են ստացել: Փոխվարչապետը սա ուրախալի լուր է համարում, նշելով, որ մարդիկ այնքան մեծ ընտրություն ունեն, որ դեռ փնտրում են: Իսկ իրականությունն լրիվ այլ է` խիստ մտահոգիչ: Մարդիկ ծրագրից չեն օգտվում, որովհետև տրվող գումարները համահունչ չեն շուկայական գներին, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Երևանին ու մերձական մարզերին: