«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. «...Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»: