«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով: