ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Պահանջում եմ Նիկոլից հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։ Արցախի հանձնման թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմով Արցախի գլխին դժոխք բերելու թեման չի մարսվել ու չի մարսվելու։ Պատերազմի ժամանակ Պուտինի պատերազմը դադարեցնելու ծրագիրը մերժելու թեման չի մոռացվել ու չի մոռացվելու։ 2019-ի հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկը մերժելու եւ Արցախի գլխին պատերազմ բերելու հարցը չի մարսվել ու չի մարսվելու։ Քաղաքական դաշտը պետք է լինի հետեւողական, պետք է Նիկոլից պահանջել հրապարակել 1994-2019թթ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկներն ու ՀՀ իշխանությունների բոլոր պատասխանները։