ԱԺ ‹‹Պատիվ ունեմ›› խմբակցության պատգամավոր, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել․ ‹‹Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ ենք Գյումրու ավագանու ընտրություններին ձեր մասնակցության համար, նախորդ օրերին ինձ ջերմ ու առանձնահատուկ ընդունելության, թիմիս աջակցելու և ‹‹Մեր քաղաքը›› դաշինքին ընտրելու համար։ Դուք տեսաք, թե ինչ կատարվեց և շարունակում է կատարվել իմ ընտանիքի անդամների և թիմակիցներիս շրջանում։ Իշխանությունը դիմեց բոլոր անհնար ու հնարավոր միջոցներին, մանիպուլյացիաներին, օրինական ու անօրինական գործողություններին, փորձելով՝ ինձ հոգեբանորեն ճնշել, թիմիս՝ ձերբակալել և քրեական հետապնդումների ենթարկել։ Եվ դա շարունակվում է մինչ այս պահը։ Բայց դրա մասին կխոսեմ ավելի ուշ։