ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախցիների սոցիալական վիճակի, իրավունքների պաշտպանության և վերականգնման խնդիրը բավականկն բազմաշերտ է, իսկ ստեղծված իրավիճակում, միակ բանը, որն անում է իշխանությունը` հանրությանը ստահոդ տեղեկություններով խճճելն ու արցախցիների դեմ կեղտոտ քարոզչություն գեներացնելն է: Ես համոզված եմ, որ եթե նման խնդիր ունենար ՀՀ ցանկացած մարզ, ապա այս իշխանությունը նույն շաբլոն, կեղծ տեղեկություններով ատելություն կսերմաներ այդտեղի ծագում ունեցողների նկատմամբ, իսկ նրանց` իրավունքների պաշտպանության հարցը կդիտարկեր «պետության ու խաղաղության դեմ ուղղված սպառնալիք»: