«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ վերնախավն ուշքի չի գալիս Փարաքարի խայտառակ պարտությունից։ Փարաքարցի սոցապնախարար Նարեկ Մկրտչյանից բացի քարոզարշավին ներգրավված են եղել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, արշալույսցի Թագուհի Ղազարյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող մարզպետ Արգիշտի Մեխակյանը, մարզի հետ կապ ունեցող այլ ՔՊ-ականներ: Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի ամփոփիչ հանրահավաքին Նարեկ Մկրտչյանն այնքան վստահ էր, որ «Հրապարակին» ասաց՝ կոալիցիայի խնդիր չենք ունենա, 50 + ձայնով հաղթելու ենք։