«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն սեպտեմբերին պատրաստվում է համագումարի, որի ընթացքում նաեւ նոր վարչություն կընտրեն: Չնայած դեռ մոտ 5 ամիս կա, սակայն իշխող թիմում գլխանց գիտեն, թե ովքեր են դուրս մնալու վարչությունից։ Փաշինյանն ամենամոտ մարդկանց միջոցով շարքերին ուղղորդում է, որպեսզի իր սրտի վարչությունը ձեւավորվի։ Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, որը, ի դեպ, վերջին նիստերին չի էլ հաճախում, Վաղարշակ Հակոբյանը, որը, ըստ ՔՊ մեր աղբյուրի, սերտաճել է օլիգարխներին, Սասուն Միքայելյանը, որը Փաշինյանի միակ ընդդիմախոսն է եւ Կոտայքի մարզի տեր-տնօրենն է դարձել, ու նրանից «դոշ են թափ տալիս» բոլորը: