ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում կառավարական համարանիշներով ջիպը երթևեկում է հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով, իսկ հետիոտները, այդ թվում՝ մանկասայլակով եղած կինը, հրաշքով են փրկվում

article-image

Այն, որ Երևանում կան վարորդներ, որոնց ժողովուրդը ասում է՝ «դրանք ուղեղից թոփալ են», երևի թե ճիշտ են: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է մարտի 13-ին, ժամը 18-30-ի սահմաններում, ՀՀ կառավարության հաշվեկշռում հաշվառված «Toyota Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենան Չարենցի փողոցում չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց, անցնում կարմիր լույսի տակով ու հետիոտնային անցման վրա հրաշքով են փրկվում 2 հետիոտներ, որոնցից մեկը՝ մանկասայլակով երեխա տեղափոխելիս է լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն