Ուշադիր հետևում էի Գյումրու ընտրություններին՝ ո՛չ թերագնահատելով դրանց կարևորությունը, ո՛չ էլ համապետական գործընթացների մեկնարկ համարելով։ Արդեն քարոզարշավի ընթացքում տեսանելի էր, որ երկրորդ նախագահի հետ շաղկապված որոշ շրջանակների համար ՔՊ-ից ավելի մեծ թիրախ էր դարձել Հանրապետականը, ում ցանկացած քայլ կամ անգամ քայլի բացակայություն սնում էր նրանց բորբոքված երևակայությունն ու ապա ոչնչացնում տարրական բարոյականության խղճուկ մնացուկները։