Հոկտեմբերի 30-ին Երևանում կայացան հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին: